Մատչելիության հղումներ

Հիմնադիր խորհրդարան. Պետք է արմատապես վերանայել հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը


Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ցավակցում է Գյումրիի սպանդի անմեղ զոհերի հարազատներին ու ամբողջ հայ ժողովրդին և շուտափույթ ապաքինում է մաղթում սպանդի ենթարկված ընտանիքի միակ փրկված շառավիղին:

Այսօր տարածած հաղորդագրությունում Հիմնադիր խորհրդարանը (նախկին «Նախախորհրդարանը») հայտարարում է, որ անկախ ոճրագործության դրդապատճառներից, դրա վերաբերյալ գործի քննության և լուսաբանման ամբողջ ընթացքը «մետրոպոլիայի և ծայրագավառի միջև դասական գաղութային հարաբերությունների օրինակ է, որը ներառում է նշված երկու կողմերից յուրաքանչյուրին բնորոշ գաղութացված գիտակցության ու վարքի դրսևորումներ»։

Հիմնադիր խորհրդարանը կարծում է, որ «ՀՀ-ում հայ ժողովրդի իշխանությունը հաստատելուց հետո պետք է արմատապես վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը, ՌԴ սահմանապահ ուժերը պետք է անհապաղ դուրս բերվեն ՀՀ տարածքից, իսկ ՌԴ ռազմակայանի հետագա առկայության նպատակահարմարությունը որոշվի բացառապես ՀՀ շահերի գերակայության սկզբունքով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG