Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը ներկա կգտնվի Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությանը


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը վաղը՝ հունվարի 15-ին ներկա կգտնվի դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորության արարողությանը, փոխանցում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը այսօր է, իսկ հուղարկավորությունը` հունվարի 15-ին, ժամը 13:00-ին:

Հունվարի 12-ի առավոտյան Գյումրիում սպանվեցին Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները։ Հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Նույն օրը ուշ երեկոյան ռուս սահմանապահները հայ - թուրքական սահմանի մոտ հայտնաբերեցին և ձերբակալեցին Պերմյակովին։

Ըստ «Արմենպրեսի»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG