«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ԱԴԿ) խստորեն դատապարտում է Գյումրիում 7-հոգանոց ընտանիքի հանդեպ տեղի ունեցած աննախադեպ ոճրագործությունը։
«Մինչև նախաքննության ավարտը զերծ մնալով քաղաքական գնահատականներ տալուց` դիմում ենք Հայաստանի պատկան մարմիններին գործն առավել թափանցիկությամբ և հանրային բացարձակ հաշվետվողականությամբ վարելու հորդորով», - ասված է կուսակցության հաղորդագրությունում։
Կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «Ազատ դեմոկրատներ»-ը ցավակցություն ու զորակցություն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և ընկերներին։