Ուկրաինան, Ռուսաստանն, Գերմանիան և Ֆրանսիան այսօր Բեռլինում նախատեսում են քննարկել ուկրաինական ճգնաժամից դուրս գալու հարցը:
Արտգործնախարարներն այսօր մտադիր են նախապատրաստել նաև հունվարի 15-ին Աստանայում ակնկալվող նորմանդյան քառյակի հանդիպումը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում կասկածի տակ է դրել Աստանայի հանդիպումը՝ վկայակոչելով սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած պայմանավորվածության խախտումները: