Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Իրանը երկկողմ բանակցություններ կվարեն Ժնևում


ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հաջորդ շաբաթ Ժնևում երկկողմ բանակցություններ կվարեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ պետքարտուղարի պաշտոնակատար Ուենդի Շերմանը կգլխավորի ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը։ Բանակցությունները կանցկացվեն հունվարի 15-17-ին։

Ամերիկացի և իրանցի պաշտոնյաներին կմիանա Եվրամիության քաղաքական տնօրեն Հելգա Շմիդը և հունվարի 18-ին կղեկավարի Իրանի և վեցնյակի բանակցությունները։

Իրանը և վեց գերտերությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և ԱՄՆ-ը դեռ համաձայնության չեն հանգել վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG