Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում նախորդ օրերի համեմատ նկատվել է լարվածության նվազման միտում, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այսպես, ըստ հաղորդագրության, նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1 հազար 700 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են պահպանել շուրջօրյա զգոնություն և աչալրջություն` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը: