Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այցելել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատուն՝ արտահայտելու իր համերաշխությունը ֆրանսիացիներին օրեր առաջ տեղի ունեցած ողբերգության առիթով։
Օբաման գրառում է թողել ցավակցությունների գրքում: «Մնալով հարյուրամյակների գործընկերներ՝ ԱՄՆ-ը կանգնած է ֆրանսիացի եղբայրների կողքին հանուն արդարության ու համընդհանուր արժեքների պաշտպանության», - մասնավորապես գրել է ԱՄՆ-ի նախագահը։