Մատչելիության հղումներ

Սահմանային իրավիճակը մնում է «խիստ լարված»


Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «խիստ լարված» է որակում սահմանային իրավիճակը՝ շեշտելով, այդուհանդերձ, որ իրավիճակը «համեմատելի չէ անցած հուլիս-օգոստոսի դեպքերի հետ»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հակառակորդն այս գիշեր ևս խախտել է հրադադարի ռեժիմը՝ հայկական զինված ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 5.000 կրակոց։

Սահմանամերձ Մովսես և Բարեկամավան գյուղերից «Ազատությանը» փոխանցեցին, որ անցած գիշերը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար խաղաղ է եղել։

Սահմանային վերջին միջադեպերին օրեր առաջ անդրադարձել էր պաշտոնական Վաշինգտոնը․ Պետդեպարտամենտը հայտարարությամբ կոչ էր արել կողմերին շարունակել բանակցություններն ու զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից:

Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է պնդել՝ շփման գծի միջադեպերը բացառելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի տարածքից:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG