Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա - Լարս ճանապարհին երկու հայ է զոհվել


Ստեփանծմինդա - Լարս ճանապարհին ձնաբքի տակ են մնացել և զոհվել են Սևանի երկու բնակիչներ:

Նրանց մահվան երկու վարկած է շրջանառվում՝ ցրտահարությունը կամ թունավոր գազերի արտահոսքը, ինչի աղբյուր կարող էր հանդիսանալ մեքենայում տևական ժամանակ միացված տաքացուցիչը։

Հարազատների փոխանցմամբ, մահացածները Ռուսաստան էին ուղևորվում սոցիալական ու ֆինանսական խնդիրների պատճառով։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսի անցակետը, այս պահին էլ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ըստ նախարարության՝ Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատվածում ձնաբքի արգելափակումից դուրս է բերվել ավելի քան 200 մեքենա։

Տվյալ թեմայով ավելի մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG