Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը փակ է, մի շարք ճանապարհներ՝ դժվարանցանելի


Երևան - Գյումրի ավտոճանապարհը ձմռանը, արխիվ
Երևան - Գյումրի ավտոճանապարհը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի - Բավրա, Արթիկ - Մանթաշ, Գյումրի - Աշոցք, Գյումրի - Ամասիա և Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհները:

Հրազդան - Սևան - Մարտունի, Արթիկ - Մարալիկ, Արագածոտնի մարզի Ապարան և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Նինոծմինդա - Բավրա ավտոճանապարհը` դժվարանցանելի, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG