Ռուսամետ հաքերների խումբը ստանձնել է Գերմանիայի կառավարության կայքերի, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելի էջի վրա հարձակումը։
Խումբը, որ կոչվում է «ՍայբերԲերկուտ», Բեռլինից պահանջել է դադարեցնել «ֆինանսական և քաղաքական աջակցությունը» Ուկրաինայի կառավարությանը։
Մերկելի խոսնակը ասել է, որ հաքերային հարձակման հետևանքով կառավարության կայքերը որոշ ժամանակով անհասանելի են դարձել։
Այս հարձակումը նախորդում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի Բեռլին կատարելիք այցին։ Վաղը նախատեսված է նրա հանդիպումը կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկման թեման ռուս - ուկրաինական խնդիրներն են: