Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքիի հայտարարությանը:
«Ցավոք, Հայաստանն իր սադրիչ գործողություններով ամեն կերպ փորձում է խանգարել խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ աշխատանքների մեկնարկին», - APA գործակալության հաղորդմամբ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր սպառնալիքը «հայկական զինված ուժերի ներկայությունն է ադրբեջանական տարածքում»:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն ասել էր, թե ԱՄՆ-ն մտահոգված է շփման գծից ստացվող հրադադարի խախտման վերաբերյալ հաղորդագրություններով, ինչպես նաև վերջին օրերի զոհերով: