Այս տարի Իրանում արդեն 16 մարդ է կախաղան բարձրացվել:
Համաձայն իրանական «Ֆարս» գործակալության՝ հունվարի 4-ին երեք հոգի մահվան է դատապարտվել բռնաբարության համար: Իսկ Միացյալ Նահանգներում տեղեկայված Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը հայտնել է, որ թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով հունվարի 1-ին կախաղան է բարձրացվել 13 մարդ: