Մատչելիության հղումներ

Վրաստանից Հայաստան և Ռուսաստան տանող ավտոճանապարհները փակ են


Առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ էլ՝ Վրաստանում ձյանհյուսքի վտանգի պատճառով դադարեցվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի և Հայաստանի ուղղությամբ:

«Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները և տեխնիկան: Մաքրման ինտենսիվ աշխատանքները կսկսեն հենց Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն կստանա ձնահյուսքի վտանգի չեզոքացման մասին»,- հայտնել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

Հաղորդագրությունում ասվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների, մասնավորապես, ձյան, մրրիկի և մերկասառույցի պատճառով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Նինոծմինդա – Հայաստան ճանապարհի 22-րդ կմ հատվածում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG