Մատչելիության հղումներ

Իտալացի բժիշկը լիովին բուժվել է էբոլայից


Սիերա Լեոնեում Էբոլա տենդով վարակված իտալացի բժիշկ Ֆաբրիցիո Պուլվիրենտին լիովին բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:

Նման հայտարարությամբ, ինչպես փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, հանդես են եկել Ինֆեկցիոն հիվանությունների ազգային ինստիտուտի («Լազարո Սպալենզանի») ներկայացուցիչները, որտեղ Պուլվիրենտին բուժվում են անցած նոյեմբերի վերջից:

Նա առաջին իտալացին էր, ով Աֆրիկայում վարակվել էր Էբոլայով և Հռոմ էր տեղափոխվել նոյեմբերի 25-ին երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով: Իտալական Emergency մարդասիրական կազմակերպության գծով Սիերա Լեոնեում աշխատող բժշկին բուժել են փորձարարական մեթոդով:

«Կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ մեր հիվանդը լիովին բուժվել է», - հրավիրած ասուլիսում նշել են «Լազարո Սպալենզանի»-ի բժիշկները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Էբոլա դենտի մահացու վիրուսով վարակվածների թիվը 2014-ի վերջին կազմել է 20 հազար 206 մարդ: Նրանցից 7905-ը մահացել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG