Ավարտված տարվա ընթացքում Սիրիայի քաղաքացիական պատերազմում զոհերի թիվը անցել է 76 հազարից: Զոհերի գրեթե կեսը խաղաղ բնակիչներ էին, այդ թվում՝ երեքուկես հազարից ավելի երեխաներ:
Այս տվյալները երեկ հրապարակել է Մեծ Բրիտանիայում գործող սիրիացի իրավապաշտպանների խումբը (Syrian Observatory for Human Rights):
ՄԱԿ-ի տվյալներով, 2011 թվականին Սիրիայում սկսված և հետագայում քաղաքացիական պատերազմի վերաճած զինված հակամարտությունը խլել է արդեն շուրջ 200 հազար մարդկային կյանք: