Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հարձակման անհաջող փորձ Ստամբուլում


Մի քանի ժամ առաջ Ստամբուլի պատմական Դոլմաբահչե պալատի մերձակայքում, որ հանդիսանում է նաև վարչապետ Ահմետ Դավութօղլույի նստավայրերից մեկը, զինված անձ է ձերբակալվել:

Hurriyet-ի տեղեկություններով, անհայտ տղամարդը նախ փորձել է ինքնաշեն ռումբ նետել շենքի մերձակայքում հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ: Իսկ երբ ռումբը չի պայթել, տղամարդը փախուստի անհաջող փորձ է կատարել:

Նրա ինքնությունը թուրքական ոստիկանությունը դեռևս չի բացահայտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG