Մատչելիության հղումներ

Մերկելը կրկին քննադատում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում


Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն անցած գիշեր գերմանական հեռուստաալիքներով հեռարձակված իր ամանօրյա ուղերձում կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը:

«Ակնհայտ է, որ մենք ժամանակակից Եվրոպայում չենք կարող համակերպվել «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքի կիրառման հետ, երբ ոտնահարվում են միջազգային բոլոր նորմերը: Եվրոպան թույլ չի տա իր պառակտմանն ուղղված որևէ գործողություն: Մենք միասնական ուժերով կպայքարեն այդ հեռանկարի դեմ», - նշել է Մերկելը` հավելելով․ - «Կրեմլի գործողություններն Ուկրաինայում խաթարեցին եվրոպական խաղաղ համակեցության գաղափարը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG