Լիբերիայում Էբոլա վիրուսով վարակված ֆրանսիացի բուժքույր Լյուսի Պերարդելը, ում բժիշկները փրկեցին փորձարարական դեղամիջոցների օգնությամբ, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանով։
Ինչպես հայտնում է Ֆրանսիայի պաշտոնական JOURNAL OFFICIEL տեղեկագիրը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության 29-ամյա բուժքույրը շքանշանին արժանացել է «բացառության կարգով», քանի որ օրենքով այդ պարգևին կարող է արժանանալ միայն 20 տարի աշխատանքային փորձ ունեցող անձը։