Մատչելիության հղումներ

Նավալնին բողոքարկել է տնային կալանքի որոշումը


Կրեմլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնին բողոքարկել է տնային կալանքի որոշումը, որն այս տարվա փետրվարից է գործում։

Նավալնիի փաստաբան Վադիմ Կոբզևն ասել է, որ ընդդիմադիրը երեկ խախտել է տնային կալանքի վճիռը, քանի որ այն համարում է ապօրինի և հիմնազուրկ։

Երեկ Ալեքսեյ Նավալնին և նրա եղբայրը` Օլեգը, դատապարտվել են յուրաքանչյուրը 3,5 տարվա ազատազրկման, ընդ որում Ալեքսեյ Նավալնին` պայմանական։

Դատավճռի ընթերցումից հետո Ալեքսեյ Նավալնին իր աջակիցներին հորդորել է դուրս գալ փողոցներ և բողոքի ակցիաներ անցկացնել։ Նա նույնպես փորձել է մեկնել Մոսկվայի կենտրոն և միանալ բողոքին, սակայն ոստիկանները դա խափանել են և Նավալնիին ուժով վերադարձրել են նրա բնակարան։

Ոստիկանությունը երեկ երեկոյան ցրել է Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ակցիան: Բերման է ենթարկվել մոտ 250 քաղաքացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG