Մատչելիության հղումներ

Քաղաքապետը և ԵԿՄ վարչության նախագահն այցելել են Եռաբլուր


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ միասին Ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:

Երևանի քաղաքապետը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմին:

Այնուհետ Եռաբլուր այցելած ԵԿՄ վարչության նախագահի և այլ անդամների ու երկրապահների հետ միասին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում էլ Տարոն Մարգարյանը մոմեր է վառել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG