Մատչելիության հղումներ

Նյու Յորքի արժեթղթերի շուկան խոշորագույնն է աշխարհում


Ամերիկյան կապիտալիզմի և ազատ շուկայի հուշարձան համարվող Նյու Յորքի արժեթղթերի շուկան խոշորագույնն է աշխարհում, ուր ցուցակված ընկերությունները 16 տրիլիոն դոլարի կապիտալ են փոխանակում։

1792 թվականին հիմնադրվելուց ի վեր Նյու Յորքի արժեթղթերի շուկան ոչ միայնկարևոր տնտեսական ուղեցույց է ամբողջ աշխարհի համար, այլև՝ ամերիկյան պատմության անբաժանելի մաս։

Աշխարհի ամենամեծ առևտրային ինտերնետի պլատֆորմներից«Ալի Բաբան», որը հիմնված է Չինաստանում, նախնական հրապարակային առաջարկի ամենամեծ ընկերությունն է Նյու Յորքի արժեթղթերի փոխանակման պատմության մեջ։

««Ալի Բաբայի» մասնակցությունը շահելը մեծ ձեռքբերում էր։ Սակայն մենք նման հնարավորություններ ենք առաջարկում ամեն օր, արժեթղթերի շուկան բացելիս և փակելիս»,- ասել է Ջոնաթան Քորփինան «Մերիդիան Էքուիթի Փարթնըրզ» ընկերությունից։

Եթե անցյալում Նյու Յորքի արժեթղթերի շուկայի գործունեությունը միայնառևտրի հետ էր կապված, ապա այսօր արդյունավետ համակարգչային ֆոնդային բորսան տարածք, վերահսկողություն և մեխանիզմ է տրամադրում վաճառողներին, գնորդներին,համաշխարհային հաստատություններին ու հանրային առևտուրը ղեկավարողներին։

2013 թվականի դեկտեմբերին Ատլանտայում հիմնված «Ինտերքոնթինենտալ Էքսչէյնջ» ընկերությունը գնեց Նյու Յորքի բաժնետոմսերի շուկան, կարևոր նշանակություն տալով բիզնեսներին հրապուրելու քարոզչական գործունեությանը։

Այսօր լրագրողները Նյու Յորքի արժեթղթերի շուկայից հաղորդումներ են կատարում Միացյալ Նահանգների բիզնեսի և առաջատար ընկերությունների մասին։

Սակայն կա մտահոգություն, որՆյու Յորքի արժեթղթերի շուկայի հին սովորությունները չեն հարմարվի «Ինտերքոնթինենտալ Էքսչէյնջ» ընկերության գործունեության նոր ոճին։

«Նյու Սքուլի» դասախոս Ջուլիա Օթթի խոսքով, Արժեթղթերի շուկան Նյու Յորք քաղաքի անբաժանելի մասն է և նույնիսկ, եթե առևտուրը իրագործվում է հիմնականում համակարգչի միջոցով, մարդկանց երես առ երես շփումներըդեռևս շատ կարևոր են։

Այսօրվա մեծագույն մարտահրավերն է արժեթղթերի առևտրում մարդկային գործոնի պահպանումը, ամենօրյա կյանքում ավտոմատացման գերիշխանության դեմ պայքարելու համար։ Մինչ ավտոմատացումը պատճառ է դարձել, որ Լոնդոնի, Տոկիոյի նման կարևոր քաղաքների բորսաները դատարկվեն, Նյու Յորքի բորսան այսօր պահպանել էցուցակված ընկերությունների և ներդրողների մարդկային դեմքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG