Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանում ամփոփվել են 2014 ուսումնական տարում Գյումրիի և Երևանի կայազորների մարտական պատրաստության արդյունքները:
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ տարվա ընթացքում ռազմակայանում անցկացվել են ստորաբաժանումների 100-ից ավելի մարտական հրաձգություններ, շուրջ մեկևկես տասնյակ տարբեր մակարդակի մարտավարական զորավարժություններ: Հիմնական ուշադրությունը հատկացվել է Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններին և ռազմակայանի ամբողջ կազմով առաջին անգամ անցկացված մարտավարական զորավարժություններին՝ օդուժի ու հակաօդային պաշտպանության զորքերի ներգրավմամբ:
Նախորդ տարվա համեմատ, գործնական հրաձգության,մարտական մեքենաների վարման, կործանիչ օդուժի ու ուղղաթիռների թռիչքների իրականացման պարապմունքների ինտենսիվությունը աճել է 4․5 անգամ:
Էրեբունի ավիացիոն բազայի օդաչուները իրականացրել են ավելի քան 500 թռիչք, թռիչքների ընդհանուր տևողությունը կազմել է 2 հազար ժամից ավելի: