Իրանի Բուշեր նահանգի Շոնբեհ քաղաքում այսօր տեղական ժամանակով 07.49-ին 5.3 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Շոնբեհը գտնվում է Բուշեր քաղաքից և Բուշերի ատոմակայանից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա:
2013-ի ապրիլին այստեղ 6.1 բալլ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով 37 մարդ մահացել էր, տուժել էին 850-ը: