Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտը մտահոգված է «Ազատության» Բաքվի բյուրոյի շուրջ իրադարձություններով


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեֆ Ռաթկե, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեֆ Ռաթկե, արխիվ

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի փակման և աշխատակիցներին հարցաքննելու հետ կապված իր մտահոգություններն է հայտնում։

Պետդեպարտամենտի խոսնակ Ջեֆ Ռաթկեն հայտարարել է, որ սա հարված է մարդու իրավունքներին։ «Հարցաքննությունների ընթացքում աշխատակիցներին փաստաբանի խորհրդատվությունից զրկելը ևս մեկ մտահոգության առիթ է», - ասել է Ռաթկեն:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը պաշտոնական Բաքվին կոչ արել կատարել միջազգային պարտավորությունները՝ պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։

Ռաթկեն վստահեցրել է, որ այդ խնդիրը Միացյալ Նահանգների համար շատ լուրջ է, և հիշեցրել է, որ դեկտեմբերի 21-ին պետքարտուղար Ջոն Քերրին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների հարցը բարձրացրել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում:

«Դա մի խնդիր է, որով մենք զբաղվում ենք ամենաբարձր մակարդակներով», - շեշտել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG