Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն նոր վարչապետ և Ազգային բանկի նոր ղեկավար է նշանակել


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2010 թվականից ի վեր ամենանշանակալի կադրային փոփոխություններն է իրականացրել՝ իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կաբյակովին նշանակելով վարչապետի պաշտոնում: Այս նշանակումը իրականացվել է երկրի վարչապետ Միխաիլ Մյասնիկովիչին, ինչպես նաևԱզգային բանկի ղեկավար Նադեժդա Երմակովային ու այլ նախարարների աշխատանքից ազատելուց անմիջապես հետո:

53-ամյա Կաբյակովը, նախքան նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելը, Բելառուսի դեսպանն էր Ռուսաստանում:

Երմակովային կփոխարինի նրա տեղակալը՝ Ազգային բանկի փոխնախագահ Պավել Կալաուրը:

Նոր նշանակումներով Լուկաշենկոն հույս ունի ուժեղացնել իր երկրի պաշտպանվածությունը Բելառուսի հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանում սկիզբ առած տնտեսական ճգնաժամի հետևանքներից: Նոր նշանակումները կարևորվում են նաև 2015-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների համատեքստում՝ Լուկաշենկոն հույս ունի հերթական անգամ վերընտրվել այս պաշտոնում, որը նա վարում է 1994 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG