Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարար․ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները «էական առաջընթացի չեն հանգեցնում»


Հայաստանի արտգործնախարարի տեղակալի գնահատմամբ, անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առանձնահատուկ առաջընթաց չի արձանագրել:

«Ինչպես նախորդ տարիներին, հենց ադրբեջանական կողմի մեղքով, որը շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը, փորձում է ցուցաբերել ընտրովի, խեղաթյուրված մոտեցում այն փաստաթղթի նկատմամբ, որի հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, խեղաթյուրում է նույնիսկ այն, ինչ գտնվում է բանակցային սեղանին: Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են», - ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հայտարարել է Շավարշ Քոչարյանը՝ «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: - « Ադրբեջանը շարունակում է ժողովուրդների միջև թշնամանք սերմանելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը, իր ռազմատենչ հռետորաբանությունը, դեռ ավելին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սադրիչ գործողությունները: Հասկանալի է, որ այս ամենը չի կարող նպաստել առաջընթացի բանակցային գործընթացում», - նաև ասել է նա:

Գնահատելով 2014թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում, Նյուպորտում և Փարիզում կայացած հանդիպումների արդյունքները, Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասել է․ - «Հայկական կողմերը միշտ բանակցությունների կողմնակից էին, ավելին, բարձր մակարդակի հանդիպումները մեզ համար չափազանց կարևոր են: Ցավոք, Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումները որևէ էական առաջընթացի չեն հանգեցնում, քանի որ նման հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո Ադրբեջանը, որպես կանոն, սադրիչ գործողություններ է ձեռնարկում շփման գծում կամ սահմանին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG