Մատչելիության հղումներ

«Ազատության» արբեջանական ծառայության աշխատակիցները հրավիրվել են դատախազություն


Խուզարկություն՝ «Ազատություն» ռադիոկայանի արբեջանական ծառայությունում, 26-ը դեկտեմբերի, 2014թ.
Խուզարկություն՝ «Ազատություն» ռադիոկայանի արբեջանական ծառայությունում, 26-ը դեկտեմբերի, 2014թ.

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի արբեջանական ծառայության տասնյակ աշխատակիցներ հրավիրվել են դատախազություն՝ ցուցմունքներ տալու։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Քենան Ալիևի փոխանցմամբ՝ աշխատակիցների մեծ մասը հայտարարել է, որ դատախազություն կներկայանա միայն փաստաբանի ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները ներխուժել էին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակ և հայտարարել, որ «գրասենյակը փակելու» դատարանի որոշում ունեն։ Մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները կապարակնքեցին ռադիոկայանի դռները։

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում կա մոտ 15 բանտարկված լրագրող և բլոգեր՝ այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG