Մատչելիության հղումներ

Ալեքսան Հարությունյանը՝ Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում Հայաստանի դեսպան


Հայաստան – Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը և երգչուհի Էմմին մամուլի ասուլիս են տալիս Երևանում, արխիվ
Հայաստան – Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը և երգչուհի Էմմին մամուլի ասուլիս են տալիս Երևանում, արխիվ

Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում և Պարագվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը վերադառնում է Հայաստան՝ դիվանագիտական աշխատանքը ավարտելով սովորական ժամկետից շուտ՝ երեք տարուց էլ պակաս:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանին այդ երկրներում դեսպան նշանակելու մասին տեղեկությունը, որը մինչ այդ «Ազատությանն» էր փոխանցել դիվանագիտական մի աղբյուր:

Մեկնաբանելով այդ տեղեկությունը՝ Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեսպանի նշանակումը բավական երկար ընթացակարգ է՝ բաղկացած մի շարք գործընթացներից, որոնց ավարտին երկրի նախագահը ստորագրում է համապատասխան հրամանագիրը:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG