Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերի միավորված կադաստրի ստորաբաժանում


Լուսանկարը՝ կառավարության
Լուսանկարը՝ կառավարության

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզերի ստորաբաժանումները միավորվել են: Միավորված ստորաբաժանման բացմանն այսօր ներկա է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Նորաստեղծ ստորաբաժանման գործունեությունը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի բացառմանը՝ էապես սահմանափակելով գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Կառավարությունից նաև հաղորդում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում համակարգում ապահովվել է շուրջ 110 միլիոն դրամի խնայողություն, որը կուղղվի համակարգի տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG