Մատչելիության հղումներ

Ուկրաինան փակեց գազի դիմաց պարտքը Ռուսաստանին


Ուկրաինական «Նաֆտոգազ» պետական ընկերությունը ռուսական «Գազպրոմ»-ին է փոխանցել գազի դիմաց պարտքի մարման երկրորդ տրանշը՝ 1․65 միլիարդ դոլար:

«Ըստ Բրյուսելում ձեռք բերված համաձայնությունների, «Նաֆտոգազ»-ը երկու տրանշով վճարել է 3․1 միլիարդ դոլար՝ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին և 2014 թվականի ապրիլ-հունիսին «Գազպրոմ»-ի մատակարարած 11․5 միլիարդ խորանարդ մետր գազի դիմաց», - UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են «Նաֆտոգազ»-ում:

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են, որ Ուկրաինան ձմռանը ռուսական գազ կստանա զեղչված գնով՝ պարտքի մի մասի դիմաց վճարելուց և հետագա մատակարարումների համար կանխավճար մուծելուց հետո:

Նոյեմբերի 4-ին «Նաֆտոգազ»-ը «Գազպրոմ»-ին էր փոխանցել պարտքի մարման առաջին տրանշը՝ 1․45 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG