Մատչելիության հղումներ

Աբրահամյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետին


Լուսանկարը՝ Կառավարության
Լուսանկարը՝ Կառավարության

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ, հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սապարդուրդի Տոյլիևին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են Երևանում ընթացող հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները և նշել, որ ուրվագծվել են համագործակցության նոր հեռանկարներ: Նրանք վստահություն են հայտնել, որ նիստի արդյունքներն արդեն տեսանելի կլինեն 2015 թվականին:

Աբրահամյանը և Տոյլիևը նշել են, որ երկու երկրների միջև գոյություն ունի առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու մեծ ներուժ, որի իրացման նպատակով կողմերը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը, այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը և համատեղ բիզնես ֆորումների անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG