ԱՄՆ-ն քննադատել է Ռուսաստանին՝ հայտարարելով, թե այդ երկիրը սկսել է ետ կանգնել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լիարժեք անդամ դառնալու իր հանձնառությունից։
Մասնավորապես, Միացյալ Նահանգների Առևտրի գրասենյակի հրապարակած զեկույցում նշվում է, որ Ռուսաստանում լայն թափ է ստանում հովանավորչության միտումը։
Միացյալ Նահանգները Ռուսաստանին քննադատել է նաև Եվրամիության և ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցների կիրառման համար։
Ռուսաստանը, հիշեցնենք, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցում է 2012 թվականի օգոստոսից: