Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Վրաստանը պետք է կարողանա գոյակցել Ռուսաստանի հետ»


«Ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր սխալ քաղաքականություն է որդեգրել և խնդիրներ է ստեղծում մյուսների համար: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք պետք է վիրավորանքներ հնչեցնենք ռուսաստանյան պետության հասցեին», - Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Պետական պաշտոնյաները պետք է մտածեն երկիրը տարատեսակ անախորժություններից պաշտպանելու մասին: Եթե ցանկանում ես գոյակցել որևէ այլ պետության հետ, դու չես կարող մտածել բացառապես սեփական շահերի մասին: Հարկավոր է մտածել նաև դիմացինի շահերի մասին: Այդպիսի բազմաթիվ օրինակներ կան, և մենք պետք է հետևենք դրանց», - նշել է Իվանիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG