Մատչելիության հղումներ

Ազատամարտիկների ծեծի փաստերով քրգործ չի հարուցվի


Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ անհայտ անձանց կողմից ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի ծեծի դեպքերի առիթով քրեական գործ չի հարուցվի։ Ոստիկանությունը նման որոշումներ է կայացրել դեկտեմբերի 20-ին՝ հիմնվելով օրենքի այն դրույթի վրա, համաձայն որի՝ քրեական գործ կարող է չհարուցվել բողոք չլինելու դեպքում։

Հիշեցնենք, որ իշխանությանը խստորեն քննադատող, իշխանափոխութուն պահանջող «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ ազատամարտիկները մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ծեծի դեպքերից հետո ոստիկանություն բողոք չէին ներկայացրել՝ հայտարարելով, թե չեն վստահում իրավապահներին։

Փաստորեն, ոստիկանությունը չի էլ պարզի ազատամարտիկների նկատմամբ հարձակումների հեղինակների ինքնությունը, և եթե դատախազությունը, ստուգելով որոշումների օրինականությունը, եզրակացնի, որ դրանք բխում են օրենքից, ապա ազատամարտիկների վրա ձեռք բարձրացրած անձինք կմնան անպատիժ։

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG