Մատչելիության հղումներ

Հանքավան-Արտավազ ավտոճանապարհը կրկին երթևեկելի է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ «Հրազդանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին թափված քարաբեկորների մաքրման աշխատանքներ՝ այն դարձնելով ամբողջովին երթևեկելի:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին, տեղեկատվություն էր ստացվել, որ Հանքավան-Արտավազ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձնելով ոչ երթևեկելի:

XS
SM
MD
LG