ՀՀ կենտրոնական բանկի կողմից այսօր հայտարարվել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ:
ԿԲ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ առևտրային բանկերի կողմից ներկայացվել է 1.7 միլիոն ԱՄՆ դոլարի պահանջարկ:
«ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվել է 1.7 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք 446.76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 445 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց»,- հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։