Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեայի) առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը հրավիրվել է Մոսկվա՝ 2015 թվականի մայիսին 9-ին մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Այս մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսատանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը:
«Այո, այդպիսի հրավեր ուղարկվել է», - հաստատել է Պեսկովը:
Մոսկովյան այցը Կիմ Ջոնգ Ունի առաջին արտասահմանյան այցը կլինի իր պաշտոնավարման ընթացքում: