Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր այցելել է Իրան:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայի հարցում երկու կողմերը տարբեր մոտեցումներ ունեն՝ «բայց համագործակցում են ընդհանուր լուծում գտնելու համար»: