Մատչելիության հղումներ

ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագիրը կդրվի քվեարկության


Դեկտեմբերի 18-ին Ստրասբուգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում, քվեարկության է դրվելու Եվրամիության և Վրաստանի միջև ստորագրված ասոցիացման համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Նիստին մասնակցելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, այս մասին հաղորդում է նրա մամուլի ծառայությունը:

Ակնկալվում է, որ նիստին ներկա կլինի նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրան հրավեր է հղել ԵԺԿ-ն:

Հիշեցնենք՝ Վրաստանի նոր իշխանությունները նախկին նախագահի դեմ քրեական գործ են հարուցել ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG