Մատչելիության հղումներ

Կադիրովն ուզում է ռուսամետ անջատականների կողքին կռվել


Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել և կռվել Արևելյան Ուկրաինայում՝ ռուսամետ անջատականների կողքին:

Ռուսական НТВ հեռուստաընկերությանը դեկտեմբերի 16-ին տված հարցազրույցում Կադիրովն ասել է, որ նպատակ ունի խնդրել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թույլատրել իր հրաժարականը, որպեսզի ինքը կարողանա գնալ Արևելյան Ուկրաինա՝ «ոչնչացնելու սատանաներին, որ ոչ ամոթ ունեն, ոչ արժանապատվություն»:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կադիրովը հրաժարականի դիմում չի ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG