Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին ՌԴ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել 10 միլիոն դոլար


Այս ամսվա սկզբից Ռուսաստանի կենտրոնական բանկը ռուբլու արժույթը պահպանելու համար շրջանառության մեջ է դրել ավելի քան 10 միլիարդ դոլար, այդ թվում՝ 2 միլիարդ դոլար միայն մեկ օրում՝ դեկտեմբերի 15-ին:

Այսօր առավոտյան՝ մինչ վաճառքի սկիզբը Մոսկվայի ֆոնդային բորսայում ռուբլին շարունակում էր անկում ապրել. 1 դոլարը վաճառվում էր 72 ռուբլի 50 կոպեկով՝ աճելով մոտ 5 ռուբլով, եվրոն՝ 88 ռուբլով, աճելով մոտ 3 ռուբլով։ Կեսօրին մոտ ռուբլու արժույթը մի փոքր դիրքերն ամրապնդել է։

Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը տատանվում է 60 դոլարի շրջակայքում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG