Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակությունը մտահոգություն է հայտնել վերջին շրջանի բռնությունների կապակցությամբ


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝ քաղաքացիական ակտիվիստիների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ:

«ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին hրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում․ - «ԵՄ պատվիրակությունը կրկին հաստատում է իր մտահոգությունը 2013 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ»:

ԵՄ պատվիրակությունը վկայակոչում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչը, ինչպես համաձայնեցվել է Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերին արված համատեղ հայտարարությամբ:

ԵՄ պատվիրակությունը նաև ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում նա կոչ է անում իրականացնել դեպքերի արդյունավետ և անկախ քննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG