Մատչելիության հղումներ

Ամանորյա միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 22-ին


Ամանորյա միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 22-ին ժամը 19-ին՝ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությամբ։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տոնածառի լույսերն ու Երևանի տոնական լուսավորությունը կմիացնի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Միջոցառումը կշարունակվի էստրադային համերգային ծրագրով, որին կմասնակցեն հանրահայտ երգիչ-երգչուհիներ։

Իսկ Կարապի լճում սահադաշտը կբացվի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 17-ին։

Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում կմեկնարկի դեկտեմբերի 31-ի երեկոյան և կշարունակվի մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի խոսքով, այդ գիշեր մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժամը 02։00-ը։

Ամանորյա միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG