Մատչելիության հղումներ

Բելառուսը «անհանգստացած է» Ռուսաստանի գործողություններից


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվային է մեղադրում առևտրային տարաձայնությունների համար, որի պատճառով սրվել են դաշնակիցների հարաբերությունները:

Այսօր խոսելով Բելառուսի անվտանգության խորհրդում՝ Լուկաշենկոն ասում է․- «Մեր արևելյան եղբոր պահվածքը չի կարող չանհանգստացնել մեզ, բայց մենք դեռ եզրակացություններ չենք անի, քանի դեռ ես չեմ խոսել Ռուսաստանի նախագահի հետ»:

Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են նոյեմբերից այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելեց մսի և կաթնամթերքի ներկրումը՝ պնդելով, որ վտանգավոր միկրոտարրեր է հայտնաբերել դրանց մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG