Մատչելիության հղումներ

Ատոմակայանի փոխտնօրենը մեղադրվում է խոշոր չափերի յուրացման, փողերի լվացման մեջ


Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի շրջանակներում կալանավորված «Հայաստանի ատոմակայան» ընկերության նախկին կոմերցիոն փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու` փողերի լվացման մեջ։

Այս պահին քրեական գործով այլ անձինք ներգրավված չեն, «Ազատությանը» հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։

Հիշեցնենք, օրերս իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Այդ տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։

Մարկոսյանի հրաժարականի պատճառների վերաբերյալ մանրամասներ չեն հայտնվում։ Ըստ նույն աղբյուրի՝ ՀԱԷԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է փոխտնօրեն Մովսես Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG