Մատչելիության հղումներ

ՀԱԿ ներկայացուցիչների հանդեպ բռնության մանրամասները ներկայացվել են եվրոպացի դիվանագետներին


Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրք Լորենցի և քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդենկոյի հետ:

Ըստ Կոնգրեսի տարածած հայտարարության, հանդիպման ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները եվրոպացի դիվանագետներին ներկայացրել են Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի և Հրազդանում Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիթոսյանի վրա կատարված հարձակումների հետ կապված մանրամասները:

Հաղորդագրությունում ասվում է , որ գնահատական է տրվել այս կապակցությամբ իշխանությունների կողմից տարածվող վարկածներին ու մոտեցումներին և ներկայացվել է Կոնգրեսի դիրքորոշումը վերջին շրջանի քաղաքական ահաբեկչությունների դրսևորումների վերաբերյալ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 11-ին բազմահարկ շենքի մուտքում ծեծի էր ենթարկվել «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Հաջորդ օրը ՝դեկտեմբերի 12-ի երեկոյան ծեծի ենթարկվեց Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն անձամբ Սերժ Սարգսյանին է մեղադրում ընդդիմադիրների հանդեպ վերջին բռնությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG