Մատչելիության հղումներ

Երիտասարդ ճարտարապետն առաջարկում է կանաչապատել մայրաքաղաքի տանիքները


Բնապահպանները բողոքում են Երևանի զբոսայգիներում սրճարանների կառուցման դեմ, արխիվ:
Բնապահպանները բողոքում են Երևանի զբոսայգիներում սրճարանների կառուցման դեմ, արխիվ:

Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածում իրականացվող կառուցապատումը, ցավոք սրտի, ավելի ու ավելի իրական է դարձնում բնապահպանների մտահոգությունը, թե Երևանը շուտով կվերածվի կանաչապատ տարածքներից զուրկ քաղաքի:

Երիտասարդ ճարտարապետ Ծովինար Մուրադյանն այսօր մի ուշագրավ գիտական ուսումնասիրություն ներկայացրեց հանրության ուշադրությանը՝ «Կանաչ տարիքների կարևորությունը գերխիտ կառուցապատված քաղաքներում» խորագրի ներքո:

Այս ծրագրով ճարտարապետն առաջարկում է անել այն, ինչը վաղուց արվում է աշխարհի շատ քաղաքներում, մեգապոլիսներում՝ կանաչապատել շենքերի տանիքները ու պատերը:

«Այս խնդիրը շատ կարևոր է մեր քաղաքում, որովհետև մեծ շինարարության գործընթաց է ծավալվում, գերկառուցապատվում է, ավելանում են մայթերը, շնչող տարածքները պակասում են: Եվ կանաչ տանիքները մի հիանալի միջոց է․․․Կանաչապատ տանիքներով կարող ենք հազարավոր քառակուսի մետրեր՝ անտեսված մակերեսներ, նոր կյանքի բերել և հասարակական զբոսայգիներ կամ պուրակներ սարքել, շահագործվող տարածքներ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ծովինար Մուրադյանը:

Բայց, ինչպես շեշտում է ճարտարապետը, սա թանկ հաճույքէ: Իրոք մեծ ծախսեր են պահանջվում մայրաքաղաքում նման ծրագիր իրականացնելու համար․ - «Սովորական հարթ տանիքների համեմատ իսկապես կանաչ տանիքները ավելի բարձր արժեք ունեն, բայց առավելությունները՝ միջավայրի ու տնտեսական առումով, լիովին արդարացնում են կառուցումը»:

Ծովինար Մուրադյանը չի բացառում, որ կանաչապատ տանիքներում անգամ պտղատու ծառեր աճեցվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG