Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան բանակցություններ Հռոմում


Այսօրը Հռոմ է ժամանել ԱՄՄ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որտեղ երեկոյան հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի ճգնաժամն է:
Հանդիպման նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռիբակովն ասել է, թե հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտնելու է Մոսկվայի մտահոգությունը՝ կապված ԱՄՆ-ի Կոնգրեսում օրերս ընդունված բանաձևի հետ, որը կոչվում է «Ուկրաինայի ազատության աջակցության ակտ»:

Հիշեցնենք, ընդունված բանաձևը ԱՄՆ-ին թույլատրում է զենք մատակարարել Ուկրաինային, ինչպես նաև՝ նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին աջակցելու մեջ: Հակամարտությունում արդեն 4 հազար 600 մարդ է զոհվել:

ԱՄՆ-ի պետքարտուղարը Հռոմում մնալու է մինչև երկուշաբթի: Վաղը այստեղ նա հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ քննարկելու Եվրոպայի աճող հետաքրքրությունը Պաղեստինի պետությունը ճանաչելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG