Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը միջնորդել է, որ Վրաստանի քաղաքացի, Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Էկա Զգուլաձեին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհվի:
Ավելի վաղ մամուլը գրել եր, որ վերջինս նշանակվելու է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ:
Ավակովը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն խոստացել է երկուշաբթի օրը ստորագրել համապատասխան հրամանագիրը:
Էկա Զգուլաձեն առաջին կինն է, որ Վրաստանում նշանակվել էր ներքին գործերի նախարարի պաշտոնում, և հիմա, ամենայն հավանականությամբ, աշխատելու է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համակարգում:
Ուկրաինական նոր կառավարությունում երեք օտարերկրացի նախարար կա՝ ամերիկացի, վրացի, լիտվացի, որոնք Ուկրաինայի քաղաքացիություն և նախարարական պորտֆելներ ստացան: